Մալարիայի մոծակների ոչնչացումը չի ազդի էկոհամակարգի վրա. հետազոտություն

20:44   30 հուլիսի, 2018

Մալարիան փոխանցող մոծակների ոչնչացումը էկոհամակարգի համար բացասական հետեւանքների չի հանգեցնի: Այս եզրակացությանն են եկել Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները, նրանց ուսումնասիրությունը հրապարակվել է EurekAlert պորտում:

Գիտնականների համաձայն բնության մեջ չկան կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք այդ մոծակների կարիքն ունեն:

Նրանց փոքր չափը կենդանիների եւ թռչունների համար միջատներին ավելի բարդ թիրախ է դարձնում, ուստի դրանցով գրեթե ոք չի սնվում: Այսպիսով, մալարիայի մոծակները սննդի շղթայում հատուկ տեղ չեն զբաղեցնում, ուստի դրանք կարող են ոչնչացվել:

Վարակի փոխանցողների դեմ հիմնական զենք է նախատեսվում դարձնել գենետիկորեն ձեւափոխված մոծակներին, որոնք դուրս են մղում  իրենց ցեղակիցներին:

Այժմ մասնագետները պետք է պարզեն, ինչպես են գենետիկորեն ձեւափոխված մոծակներն իրենց դրսեւորելու ցեղակիցների հետ:

Այսօր աշխարհում արձանագրվում է վարակի մի քանի հարյուր միլիոն դեպք: Միայն 2016-ին դրանից մահացել է շուրջ 450 հազար մարդ: Հիմնականում դրանք մինչեւ հինգ տարեկան երեխաներ էին:



© NEWS.am Medicine