Հայաստանում կանցկացվի նեոնատոլոգիայի ժամանակակից տեսակետներին նվիրված միջազգային համաժողով  

20:58   31 հուլիսի, 2018

Օգոստոսի 21-ից 22-ը Երեւանի պետական բժշկական համալսարանի կարմիր դահլիճում տեղի կունենա «Նեոնատոլոգիայի ժամանակակից տեսակետները: Մեռուկային էնտերոկոլիտը նորածինների մոտ՝ ախտորոշման նոր ճանապարհներ, բուժում և կանխարգելում» միջազգային համաժողովը: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ–ն։

Համաժողովի ընթացքում ելույթ կունենան հայտնի մասնագետներ արտասահմանից և Հայաստանից:

Մասնակիցներին տրվելու է երկկողմանի հավաստագիր և ՇՄԶ կրեդիտներ:

Մանրամասների համար զանգահարել 011 621 000 (ներ. 471):

 



© NEWS.am Medicine