CDC-ն ամերիկացիներին խնդրել է դադարեցնել լվանալ պահպանակները

15:49   2 օգոստոսի, 2018

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը (CDC) դիմել է ամերիկացիներին՝ խնդրելով դադարել պահպանակները լվանալ եւ կրկնակի օգտագործել: Հաղորդագրությունը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական Twitter-ում:

«Մենք այս մասին ասում ենք, քանի որ մարդիկ իսկապես դա անում են: Բավական է պահպանակները լվանալ եւ կրկնակի օգտագործել: Ամեն անգամ, երբ սեքսով եք զբաղվում, նորից օգտվեք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թվիթում նաեւ կենտրոնի կայքին հղում է հրապարակվել, որտեղ տեղադրված է հակաբեղմնավորման տարածված մեթոդի օգտագործման կանոնների մասին ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Այսպես՝ կազմակերպությունը հիշեցրել է, որ ինչպես արական, այնպես էլ իգական պահպանակները կարող են պաշտպանել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից, ինչպես նաեւ ՄԻԱՎ-ից եւ Էբոլա ու Զիկա վիրուսներից:

Որոշ մարդիկ իսկապես հակաբեղմնավորման միջոցը բազմակի են գործածում. մի քանի հետազոտությունների համաձայն՝ այդպես է վարվում մարդկանց 1,4-3,3 տոկոսը:

Թվիթի մեկնաբանություններում բանավեճ է ծավալվել: Շատերը դժգոհել են, որ իսկապես մարդիկ կան, որոնց պետք է հիշեցնել այդքան ակնհայտ բաների մասին: Մյուսները նշել են, հիմա անհրաժեշտության դեպքում պահպանակները կարելի է անվճար ստանալ կազմակերպություններից, որոնք առողջության հետ թեկուզ ինչ-որ ձեւով կապված են:



© NEWS.am Medicine