Նանոմասնիկները կօգնեն կարիեսի դեմ պայքարին

10:30   3 օգոստոսի, 2018

Ամերիկացի քիմիկոսները կարիեսի դեմ պայքարելու նոր միջոց են մշակել: Ինչպես հայտնում է Nature Communications ամսագիրը, նոր նանոնյութը  կարող է լուծել մանրէների թաղանթները: Հենց դրանք են «մեղավոր» ատամնափառի եւ ատամնաքարի առաջացման համար:

Հետաքրքիր է, որ նանոմասնիկներն իրենց ոչ մի կերպ չեն դրսեւորում չեզոք միջավայրում: Սակայն բարձր թթվայնության դեպքում նանոմասնիկները սկսում են արտադրել ջրածնի պերօքսիդ, որը ոչնչացնում է բակտերիաները եւ բիոթաղանթները: Նշվում է, որ այս տեխնոլոգիան ատամների համար անվտանգ է, եւ այն կարելի է օգտագործել ատամի մածուկներում ու բերանի ողողման միջոցներում:

Նանոնյութի մեջ մտնում են երկաթի օքսիդի մանրադիտակային մասնիկներ, որոնք ծածկված են պոլիսախարիդների հատուկ թաղանթով, որն աստիճանաբար լուծվում է կերակրափողում:



© NEWS.am Medicine