Ավստրալացի գիտնակաները   հակաքաղցկեղային դեղամիջոցի նոր տեսակ են հայտնաբերել, որը լուրջ կողմնակի էֆեկտներ չունի

15:13   3 օգոստոսի, 2018

Ավստրալացի գիտնականները հայտնաբերել են հակաքաղցկեղային դեղամիջոցի նոր տեսակ, որը կանգնեցնում է ուռուցքների աճն առանց լուրջ կողմնակի էֆեկտների։ Այս մասին նշված է MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Դեղամիջոցի բաղադրության մեջ եղած մոլեկուլներն ուղղված են KAT6A ու KAT6B սպիտակուցների ակտիվության ճնշմանը, որոնց գործողությունը ուժեղանում է ուռուցքային բջիջներում։ Մինչկլինիկական փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ KAT6A կոդավորող գենի անջատումը ավելացնում է լիմֆոմայով տառապող մկների կյանքի տեւողությունը։ Այդ դեպքում քաղցկեղային բջիջներում խանգարվում է բջջային ցիկլն ու կանգնում է տրոհումը։ Միաժամանակ՝ դեղամիջոցը չի ազդում առողջ հյուսվածքների վրա, ինչը այն տարբերում է քիմիաթերապիայի մյուս տեսակներից։  

Մելբուրնի Մոնաշի ինստիտուտի գիտնականների կարծիքով՝ նոր թերապիան կարող է արդյունավետ լինել առաջնային բուժումից հետո հիվանդության ռեցիդիվի կանխարգելման համար։ Սակայն քաղցկեղով հիվանդ մարդկանց համար դեղամիջոցի արդյունավետությունը անհրաժեշտ է ապացուցել հետագա հետազոտություններում։



© NEWS.am Medicine