«Գարեջրային փորիկը» կապել են դեմենցիայի զարգացման վտանգի հետ

20:58   3 օգոստոսի, 2018

«Գարեջրային փորիկը» կապել են դեմենցիայի զարգացման վտանգի հետ: Այս մասին են վկայում Դուբլինի Տրինիտիի քոլեջի գիտնականների ուսումնասիրությունները:

Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է 5 հազար մարդ: Այն, որ ավելորդ քաշը եւ նյութափոխանակության խանգարումները բացասաբար են ազդում հիշողության վրա, հայտնի էր նաեւ ավելի վաղ: Սակայն, այժմ գիտնականները ուղղակիորեն նշում են, որ 60 տարեկանից հետո  գոտկատեղի շրջանում ճարպային կուտակումները կապված են դեմենցիայի զարգացման վտանգի հետ:

Նման անբարենպաստ սցենարը արդյունք է նրա, որ ճարպային հյուսվածքը առաջացնում է բորբոքման մարկերների սեկրեցիա: Չնայած սկզբնական շրջանում դա ոչ մի կերպ չի արտահայտվում, հետագայում նրանք սկիզբ են դնում դեմենցիայի գործընթացին:

Որպես պրոֆիլակտիկա  բժիշկները խորհուրդ են տալիս կանոնավոր ֆիզիկական վարժություններ, ինչպես նաեւ հավասարակշռված սնունդ, որը ներառում է մրգեր եւ բանջարեղեն:

 



© NEWS.am Medicine