Գիտնականները աուտիկ երեխաներին օգնելու համար առաջարկել են Google Glass օգտագործել

22:08   4 օգոստոսի, 2018

Գիտնականները թերապիայի նոր միջոց են մշակել, որը կօգնի աուտիզմով երեխաներին որոշել շրջապատի զգացմունքները, նշվում է Digital Medecine ամսագրում: Դրա համար օգտագործվում է Google Glass լրացված իրականության ակնոցը:

Աուտիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաները տեսողական կոնտակտի հաստատման դժվարություններ են ունենում, շրջապատի մարդկանց դեմքի արտահայտությունների ճանաչման եւ սոցիալական փոխազդեցության հետ կապված: Դիտարկումները ցույց են տալիս, որ հիվանդների համար դժվար է տարբերել զարմանքն ու վախը, ինչպես նաեւ հասկանալ ավելի նուրբ զգացմունքներ:

Սթենֆորդի համալսարանից  նոր աշխատանքի հեղինակները Ջենա Դանիելսի գլխավորությամբ օգտագործել են  մեքենայական ուսուցման համակարգ, որին սովորեցրել են 8 զգացմունք ճանաչել` երջանկություն, տխրություն, զայրույթ, զզվանք, զարմանք, վախ, արհամարհանք եւ չեզոք զգացմունքներ: Ծրագիրը տեղադրվում  է Android բազայով սմարթֆոնի վրա, որը կապվում է Google Glass լրացված իրականության ակնոցի հետ եւ իրական ժամանակում հաղորդում է, թե ինչ զգացումներ են զգում շրջապատող մարդիկ:

Առաջարկվող մեթոդի արդյունավետությունը ստուգելու նպատակով գիտնականները փորձնական ուսումնասիրություն են անցկացրել: Աուտիկ սպեկտրի խանգարումներ ունեցող 14 երեխա 72 օրվա ընթացքում (միջինում) ակնոցն օգտագործել է տանը:

Նրանց միջին տարիքը 7 տարի եւ 6 ամիս է եղել: 14 ընտանիքներից 12-ը նկատել են, որ երեխաների մոտ տեսողական շփման հաճախականությունն ավելացել է:

Հասարակական արձագանքման (SRS-2) սանդղակի, որը գնահատում է հաղորդակցվելու ունակությունը,  միջին բարելավումը կազմել է 7 միավոր: Ուսումնասիրության ընթացքում չորս մասնակիցների  աուտիզմը ծանր ձեւից միջին վիճակի է անցել: Սակայն, կարեւոր է նշել, որ ուսումնասիրության ժամանակ ստուգողական խումբ չի եղել, որի հետ հնարավոր կլիներ համեմատել արդյունքները, ուստի միանշանակ չի կարելի ասել, որ բարելավման պատճառը կապված է Google Glass-ի օգտագործման հետ:



© NEWS.am Medicine