Քիմ Քարդաշյանի հետույքից ունենալու ցանկությունը կարող է դիահերձարան հասցնել

22:38   6 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանին եւ նրա ոչ պակաս հայտնի քրոջը՝ Քայլի Ջեներին նմանվելու ցանկությունը ողջ աշխարհով կանանց ստիպում է դիմել պլաստիկ վիրաբույժներին եւ մեծացնել իրենց հետույքը:

Մինչ այդ, Daily Mail-ը հաղորդում է, որ նման վիրաբուժական միջամտությունը կապված է բարձր վտանգների հետ եւ կարող է մահացու ելք ունենալ:

«Հետույքի բրազիլական ձգման» դեպքում լիպոսակցիա է կատարվում. որովայնից, ազդրերից ճարպը քաշում են, իսկ հետո «տեղավորում են» նստատեղում: Մինչ այդ միայն ԱՄՆ-ում այս վիրահատությունից 5 տարվա ընթացքում 33 մարդ է մահացել, քանի որ դուրս քաշված ճարպը էմբոլիայի առաջացման պատճառ է դարձել: Դրան հավասար, նույն ժամանակահատվածում «հետույքի բրազիլական ձգում» վիրահատության աճը ավելացել է 150 տոկոսով:

Ընդհանուր առմամբ պլաստիկ վիրաբուժությունից մահացությունը միջինում 55 հազարից մեկ դեպք  է կազմում: Սակայն «հետույքի բրազիլական ձգման» դեպքում 3000-ից մեկը է մահանում է էմբոլիայից: Բացի դրանից, վիրահատությունից հետո լուրջ բարդությունները երկու անգամ ավելի հաճախ են զարգանում: Որոշ դեպքերում խոսքը կարող է լինել այնպիսի ցմահ բարդությունների մասին, ինչպիսիք են սրտի անբավարարությունը եւ շնչառական խնդիրները:

Այս ամենի հետ մեկտեղ, Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան հասարակությունը եւ գործընկեր կազմակերպությունները ստեղծել են թիրախային խումբ էմբոլիայի  հետագա պատճառները ուսումնասիրելու համար, ինչպես նաեւ իրենց արդյունքների մասին բժիշկների եւ հիվանդների զգուշացնումները:

Այսպիսով, թիրախային խումբը խորհուրդներ է տալիս անիմիջապես մաշկի տակ ճարպը ներարկել, ինչը կնվազեցնի ռիսկերը: Մի կողմից, կինը կարող չստանալ նույն գեղագիտական արդյունքը, բայց դա հավանաբար փրկում է  նրա կյանքը:

 



© NEWS.am Medicine