Պրոբիոտիկները կարող են գիտակցության մշուշվածություն առաջացնել

16:10   8 օգոստոսի, 2018

Պրոբիոտիկները կարող են գիտակցության մշուշվածություն առաջացնել: Այս մասին հայտնում է New Atlas-ը՝ վկայակոչելով Medical College of Georgia at Augusta University-ի հետազոտությունը:

Գիտնականները համոզված են, որ կապ գոյություն ունի պրոբիոտիկների, գիտակցության մշուշվածության, վատ կարճաժամկետ հիշողության, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնացման խնդրի միջեւ: Հետազոտության մեջ նշվում է նաեւ բարակ աղիում որոշակի բակտերիաների աճի մասին՝ պրոբիոտիկ միջոցների ընդունման պատճառով: Մարդկանց առողջական վիճակի վերլուծության ժամանակ, որոնք պրոբիոտիկներ են օգտագործել եւ միաժամանակ գանգատվել են գիտակցության մշուշվածությունից, հայտնաբերվել է արյան մեջ D-կաթնաթթվի բարձր մակարդակ:

D-կաթնաթթուն ձեւավորվում է այն պայմաններում, երբ որոշակի բակտերիաները սնունդի մեջ շաքարը քայքայում են: Սա բերում է գազերի առաջացման եւ համապատասխանաբար՝ փորի փքվածության ու աբդոմինալ դիսկոմֆորտի: Բացի այդ՝ տվյալ պրոցեսի ժամանակ արտադրվում է նաեւ D-կաթնաթթու, որը ներծծվում է արյան հոսքի մոջ եւ թափանցում ուղեղ:

Այսպիսով, պրոբիոտիկ բակտերիաներն օժտված են շաքարը քայքայելու եւ D-կաթնաթթու արտադրելու ունակությամբ, որը ուղեղի բջիջների համար թունավոր է համարվում եւ բերում է կոգնիտիվ ֆունկցիաների ժամանակավոր խանգարումների:



© NEWS.am Medicine