Հղիների սննդակարգում սպիտակուցի անբավարարությունը հետագայում կարող է բերել երեխաների մոտ քաղցկեղի զարգացման

12:15   10 օգոստոսի, 2018

Սննդակարգում սպիտակուցի դեֆիցիտ ունեցող հղիներն ու կերակրող կանայք իրենց որդիներին ենթարկում են օնկոլոգիայի զարգացման վտանգին:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ կանանց որդիները ենթակա են 70-80 տարեկանում շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգին: Այս մասին վկլայում են կրծողների արուների վրա անցկացված փորձերը: Պարզվել է, որ սննդակարգում սպիտակուցի օգտագործման կրճատումը կենդանիների օրգանիզմում փոխել է էստրոգենի եւ տեստոստերոնի մակարդակը:

Փորձի ընթացքում հղի առնետների մի խմբին կերակրում էին հատուկ սննդակարգով, որում սպիտակուցի օգտագործումը կազմում էր նորմայի մեկ երրորդը: Այդ ժամանակ, երբ արու ժառանգները 18 ամսական էին (մարդկային չափանիշներով 70-80 տարեկան), փորձարկվողների 33 տոկոսի մոտ, ում մայրերը սպիտակուցային սնունդի դեֆիցիտ էին ունեցել, ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մայրերի կողմից սպիտակուցների անբավարար օգտագործման դեպքում արական սեռի ժառանգների մոտ 50 տոկոսով աճել է չարորակ օնկոլոգիայի զարգացման վտանգը: Գիտնականները պարզել են, որ մայրերի մոտ սպիտակուցների դեֆիցիտի դեպքում տարեց տարիքում արուների տեստոստերոնի մակարդակը 6 անգամ նվազել է, ինչը մեծացրել է քաղցկեղի զարգացման հավանականությունը:



© NEWS.am Medicine