Փոքրիկ Տիգրանի սիրտը վիրահատել են «Աստղիկ» ԲԿ–ում

18:09   10 օգոստոսի, 2018

Փոքրիկ Տիգրանը ձեռքի մեկ շարժումով վստահեցնում է՝ արդեն շատ լավ է:

Երեխան «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել միջփորոքային միջնապատի դեֆեկտով եւ սրտի աջ փորոքում նեղացումով, որը ստեղծել էր երկխոռոչ աջ փորոք: Դա երկրորդ փոքր արատն էր, որ համակցված էր միջփորոքային միջնապատի դեֆեկտի հետ:

Անվանի սրտային վիրաբույժ Մհեր Սուսանին ստանձնեց երեխային չարաբաստիկ արատներից ազատելու պատասխանատվությունը:

Մհեր Սուսանիի եւ գործի գիտակ անձնակազմի շնորհիվ երեխան արդեն լիովին առողջ է, արատներն էլ՝ անցյալում:

 



© NEWS.am Medicine