Առողջ սննդի քարոզչությունը կարող է բերել պարենային ճգնաժամի. գիտնականներ

23:27   10 օգոստոսի, 2018

ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության հրահանգները, որոնց համաձայն անհրաժեշտ է օգտագործել ցածրկալորիական, հագեցած ճարպերի ոչ մեծ պարունակությամբ սնունդ, ամբողջ մարդկության համար անիրագործելի են: Այսպիսի եզրահանգման են եկել Գուելֆի համալսարանի գիտնականները:

Հետազոտողների կարծիքով՝ դրա պատճառը կլինի բերքատու հողերի սուր պակասը, իսկ առողջ սնունդին գլոբալ անցումը կհրահրի պարենային ճգնաժամ: Մասնագետների հոդվածը հրապարակվել է PLOS One ամսագրում:

Գիտնականները ցույց են տվել, որ նախարարության հրահանգների կատարումը կպահանջի մշակվող հողերի լրացուցիչ միլիարդ հեկտար, ինչը համեմատելի է Կանադայի մակերեսին: Դրանից բացի, ելնելով ներկայիս գյուղատնտեսական պրակտիկայից՝ արեւելյան կիսագնդի երկրները զգալիորեն կմեծացնեն օգտագործվող հողերի մակերեսը, այդ ժամանակ Արեւմտյան եւ Օկեանիայի երկրներին մսից հրաժարվելը եւ հատիկավոր մթերքների սննդակարգին անցնելը կօգներ տնտեսել արդեն գոյություն ունեցող գյուղատնտեսական հանդերը:

Հետազոտողների կարծիքով՝ հրահանգները պետք է հաշվի առնեն ոչ միայն օրգանիզմի վրա առողջ սնունդի ազդեցությունը, այլեւ տարբեր երկրների մշակութային եւ տնտեսական առանձնահատկությունները: Բացի դրանից, անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել՝ ուղղված հողի եւ խոնավության ապագա գլոբալ դեֆիցիտի կանխմանը, օրինակ՝ չորադիմացկուն մշակաբույսերի զարգացումը եւ տարածաշրջանների միջեւ ջրի ավելի արդյունավետ տեղաբաշխումը:



© NEWS.am Medicine