Սմարթֆոնները տեսողության համար վնասակար են ճանաչվել

16:00   11 օգոստոսի, 2018

Սմարթֆոնների եւ մյուս թվային գաջեթների էկրանների կապույտ լուսավորությունը տեսողության համար վնասակար է ճանաչվել։ Օհայո նահանգի Տոլեդոյի համալսարանի կենսաքիմիկները պարզել են, որ կապույտ լույսը փոխում է մարդկային աչքի ցանցաթաղանթի մոլեկուլների կառուցվածքը։ 

Scientific Reports պարբերականը հայտնում է, որ այսպիսի վնասակար կապույտ լույսերից են սմարթֆոնների եւ մյուս թվային գաջեթների էկրանների լուսարձակումները։ Հետազոտության հեղինակները վստահ են, որ չափազանց վառ լույսը կարող է տեսողության խանգարում առաջացնել։ Մասնավորապես, խոսքն այնպիսի բացասական հետեւանքների մասին է, ինչպես աչքի ցանցաթաղանթի զգայուն հատվածի վնասումը։

Գիտնականները գտնում են, որ աչքի ցանցաթաղանթի կապույտ ճառագայթման ազդեցության հետեւանքները, սկսած ցանցաթաղանթի լույսի նկատմամբ զգայուն  մոլեկուլների ակտիվացումից։ Սա, իր հերթին, ցիտոպլազմայում կալցիումի բարձր մակարդակի պատճառ է դառնում, որը հանգեցնում է ցանցաթաղանթի ֆոտոռեցեպտորային բջիջների մահվան։

Այս գործընթացների արդյունքում զարգանում է մակուլյար դեգեներացիա, որը կուրության զարգացման ամենատարածված պատճառն է համարվում։



© NEWS.am Medicine