Հոգեբանները հաշվարկել են ծանոթությունների կայքում արդյունավետ հաղորդագրությունների բանաձեւը

23:52   13 օգոստոսի, 2018

Հոգեբանները հաշվարկել են ծանոթությունների կայքում արդյունավետ հաղորդագրությունների բանաձեւը:

ԱՄՆ-ում Միչիգանի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են 94478 տղամարդկանց եւ 92457 կանանց հաղորդագրությունները: Նրանք բնակվել են Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում եւ Սիեթլում ու նամակագրություն են պահպանել ծանոթությունների անվճար կայքում՝ երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու հույսով:

Պարզվել է, որ կանանց ավելի շատ են հաղորդագրություն ուղարկում, քան տղամարդկանց: Google-ում վեբէջերի տեսակավորման համար կիրառվող ալգորիթմի միջոցով հետազոտողները գնահատել են նրանց գրավչությունը, ովքեր իրենց անկետաները տեղադրել են ծանոթությունների կայքում, ինչպես նաեւ նրանց, ովքեր հաղորդագրություններ են ուղարկել:

Պարզվել է, որ տղամարդկանց գրավչության բարձրակետը եղել է 50 տարեկանում, մինչդեռ կանանց դեպքում՝ 18: Ընդ որում՝ մարդու գրավչությունը մեծացել է նրա կրթական մակարդակին համապատասխան: Օգտատերերը հրաշալի տեղյակ էին իրենց թերություններին, ուստի գերադասել են շփվել իրենց նման մարդկանց հետ:

Միաժամանակ, նրանք չեն վախեցել հաղորդագրություններ ուղարկել նրանց, ովքեր արտաքինով իրենցից 25 տոկոսով ավելի գրավիչ էին:

Պարզվել է, որ երբ տղամարդը փորձել է ծանոթանալ ավելի գրավիչ կնոջ հետ, ապա այս դեպքում հաջողություն են ունեցել պակաս հիացական հաղորդագրությունները: Այսպիսով, առավել զուսպ հաղորդագրությունների հեղինակները ավելի հաճախ են պատասխան հաղորդագրություն ստացել



© NEWS.am Medicine