Էլեկտրոնային սիգարետները կարող են բերել թոքերի ծանր հիվանդությունների զարգացման

13:01   15 օգոստոսի, 2018

Էլեկտրոնային սիգարետները կարող են բերել թոքերի ծանր հիվանդությունների զարգացման: Այս մասին վկայում է Բիրմինգեմի համալսարանի գիտնականների հետազոտությունը:

Մասնագետներն այն եզրահանգման են եկել, որ ժամանակի ընթացքում էլեկտրոնային սիգարետները կարող են բերել թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդության (ԹՕՔՀ) զարգացման: Սա ծանր պրոգրեսիվ հիվանդություն է՝ կապված ծխախոտ ծխելու հետ:

Նշվում է, որ էլեկտրոնային սիգարետների մեջ պարունակվում է հեղուկ նիկոտին, որը տաքանում է գոլոշիանալու համար: Ծխողներն արդյունքում շնչում են ստեղծվող գոլորշին:

Չնայած սովորական ծխախոտ ծխելու վնասն ավելի լուրջ է, գիտնականները կոչ են անում չհավատալ էլեկտրոնային սիգարետների անվտանգության մասին հայտարարություններին:

Թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդությունը կյանքին սպառնացող թոքերի պրոգրեսիվ հիվանդություն է, այն հեւոց է առաջացնում (սկզբում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ), որը հակված է սրվելու եւ ծանր հիվանդության փոխվելու:

Ինչպես հայտնում է ԱՀԿ-ն, ԹՕՔՀ-ից մահվան դեպքերի 90 տոկոսը գրանցվում է եկամտի ցածր եւ միջին մակարդակով երկրներում:

ԹՕՔՀ-ի զարգացման հիմնական պատճառն է ծխախոտի ծուխը (ծխախոտ օգտագործելու կամ ծխախոտի երկրորդական ծուխ շնչելու հետեւանքով): ԹՕՔՀ-ն անբուժելի է, սակայն բուժումը կարող է ախտանշանները մեղմել, լավացնել կյանքի որակը եւ կրճատել մահվան հավանականությունը:

Թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդությունը բնութագրվում է շնչուղիներ օդի հոսքի քրոնիկական սահմանափակմամբ: Ժամանակի ընթացքում ԹՕՔՀ ախտանշանները խորանում են: Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ առաջացող հեւոցն աստիճանաբար վերափոխվում է հանգիստ վիճակում հեւոցի: Այս հիվանդությունը հաճախ չի ախտորոշվում եւ կարող է կյանքի համար վտանգավոր լինել: Նախկինում ԹՕՔՀ-ն հաճախ անվանել են «քրոնիկական բրոնխիտ» եւ «էմֆիզեմա» տերմիններով:



© NEWS.am Medicine