Քչերը գիտեն, որ ֆիզիկական ակտիվությունը կանխում է քաղցկեղի զարգացումը. գիտնականներ

15:32   15 օգոստոսի, 2018

Գիտնականները նշում են, որ մարդկանց մեծամասնությունն անգամ չի կասկածում, որ ֆիզիկական ակտիվությունը կանխարգելում է քաղցկեղի զարգացումը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Journal of Health Communication-ում:

Մասնագետները նշում են, որ ֆիզիկական վարժությունները կարող են քաղցկեղի այնպիսի տեսակների կանխարգելման գործուն մեթոդ լինել, ինչպիսին են հաստ աղիի եւ կրծքագեղձի քացկեղները: Washington University-ի փորձագետները վերլուծել են ԱՄՆ 1161 բնակիչների հարցումների տվյալները՝ որոշելու համար, թե որ հիվանդություններն են, իրենց կարծիքով, առաջացել ֆիզիկական վարժությունների պակասի պատճառով:

Պատահականորեն 351 պատասխան ընտելով՝ գիտնականները պարզել են, որ շատերը լավ տեղեկացված են, որ ֆիզիկական ակտիվության դեֆիցիտը մեծացնում է սիրտ-անոթային (հարցվածների 63,5 տոկոսը) եւ մետաբոլիկ (65,8 տոկոսը) հիվանդությունների հավանականությունը: Սակայն հարցվածների միայն 3,4 տոկոսն է նշել չարորակ օնկոլոգիայի զարգացման հավանականության մասին:

Գիտնականների կարծիքով՝ նման պատկերը գովազդի հետեւանք է, երբ հավասարակշռված ֆիզիկական ծանրաբեռնվածությունը առողջ սրտի երաշխիք է ներկայացվում: Մինչդեռ, մասնագետների կարծիքով, անհրաժեշտ է մարդու օրգանիզմի համար ֆիզիկական ծանրաբեռնվածության օգուտի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել:



© NEWS.am Medicine