Ասիայի երկրներում ինչպիսի՞ ինֆեկցիոն հիվանդություններով է հնարավոր վարակվել (ֆոտո)

16:14   15 օգոստոսի, 2018

Ասիական երկրներ մեկնելուց առաջ ցանկալի է իմանալ, թե այնտեղ այսօր ինչպիսի ինֆեկցիոն հիվանդություններ են տարածված, որպեսզի դրանց կանխարգելման անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեն:

Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման հայկական կենտրոնի տվյալներով՝ Ասիայի երկրներում պետք է զգուշանալ հետեւյալ հիվանդություններից.

Կենտրոնական եւ Հարավային Ասիա (Աֆղանստան, Բանգլադեշ, Վրաստան, Իրան, Հնդկաստան, Ղազախստան, Պակիստան, Թուրքմենստան, Տաջիկստան, Ուզբեկստան)՝ խոլերա, դիարեա, որովայնային տիֆ, հեպատիտներ А, В եւ Е, հելմինտոզներ, լեյշմանիոզ, մալարիա, Դենգե տենդ, պոլիոմիելիտ, դիֆթերիա:

Հարավարեւմտյան Ասիա (Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Իսրայել, Իրաք, Հորդանան, Կիպրոս, Քուվեյթ, Սիրիա, Թուրքիա)՝ որովայնային տիֆ, հեպատիտներ А եւ В, հելմինտոզներ, բրուցելոզ, լեյշմանիոզ, մալարիա, տրախոմա, կատաղություն:

Հարավարեւելյան Ասիա (Բրունեյ, Ինդոնեզիա, Սինգապուր, Թաիլանդ, Ֆիլիպիններ)՝ խոլերա, դիարեա, հեպատիտներ А, В եւ Е, դիզենտերիա, որովայնային տիֆ, հելմինտոզներ, մալարիա, Դենգե տենդ, ճապոնական էնցեֆալիտ: Որոշ տարածաշրջաններում գոյություն ունի նաեւ կատաղությամբ վարակվելու վտանգ:

Արեւելյան Ասիա (Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Մոնղոլիա)՝ հեպատիտներ В եւ Е, բրուցելոզ, ժանտախտ, Դենգե տենդ, ճապոնական էնցեֆալիտ, հեմոռագիկ տենդեր, շիստոսոմոզներ: Որոշ տարածաշրջաններում կան մալարիայի օջախներ:

Մելանեզիայում, Միկրոնեզիայում եւ Պոլինեզիայում դիարեայով, որովայնային տիֆով, հեպատիտներ А-ով եւ В-ով, հելմինտոզներով, մալարիայով եւ Դենգե տենդով վարակվելու վտանգ կա:

Ցանկացած երկիր արձակուրդ մեկնելուց առաջ ցանկալի է խորհրդակցել մասնագետի հետ եւ տեղեկանալ, թե ինչպես է հնարավոր պաշտպանվել այդ երկրում տարածված հիվանդություններից:



© NEWS.am Medicine