Ձեռքերի մեծ ուժը առողջության ցուցանիշ է. գիտնականներ

14:40   16 օգոստոսի, 2018

Ձեռքերի մեծ ուժը առողջության ցուցանիշ է: Այսպիսի եզրակացություն են կատարել Բեյլորի համալսարանի, Միչիգանի համալսարանի եւ Նոր Անգլիայի համալսարանի մասնագետները, հայտնում է The Journal of Pediatrics-ը:

Հետազոտությանը ներգրավվել են տարրական դպրոցի 368 աշակերտներ, որոնց ձեռքերի ուժը չափվել է ուժաչափով: Գրեթե 2 տարի անցնելուց հետո գիտնականները հետեւել են փորձարկվողների առողջության փոփոխություններին:

Փորձարկման առաջին մասում տղաների 27,9 տոկոսը եւ աղջիկների 20,1 տոկոսը թույլ են համարվել ձեռքերի թույլ ուժի պատճառով: Պարզվել է, որ նրանց շրջանում առողջության վատթարացման վտանգները 3 անգամ ավելի բարձր էին, քան այն երեխաների շրջանում, որոնց ձեռքերի ուժի ցուցանիշները նորմալ են գնահատվել:

Այս կապն առկա էր նաեւ այնպիսի գործոնները հաշվի առնելու դեպքում, ինչպիսին են երեխայի ընդհանուր ֆիզիկական ակտիվությունը, զարկերակային ճնշումը, արյան անալիզների արդյունքները եւ այլն:

Մասնագետները նախկինում եւս ուշադրություն են դարձրել մեծահասակների շրջանում ձեռքերի թույլ ուժի եւ սիրտ-անոթային հիվանդությունների փոխկապվածությանը: Հետազոտության ժամանակ ստացված տվյալները վկայում են դեռահաս տարիքից մկանային ուժի մեծացմանը ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին:



© NEWS.am Medicine