Եվրոպայի երկրներում ինչպիսի՞ ինֆեկցիոն հիվանդություններով է հնարավոր վարակվել (ֆոտո)

12:03   16 օգոստոսի, 2018

Այսօր ինֆեկցիոն հիվանդություններով կարելի է վարակվել ցանկացած երկրում, ուստի որեւէ երկիր մեկնելուց առաջ ցանկալի է իմանալ, թե այնտեղ հիմա կոնկրետ ինչպիսի հիվանդություններ են տարածված, որպեսզի դրանց կանխարգելման անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեն:

Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման հայկական կենտրոնի տվյալներով՝ Եվրոպայի երկրներում պետք է զգուշանալ հետեւյալ հիվանդություններից.

Հյուսիսային Եվրոպա (Անգլիայից մինչեւ Էստոնիա եւ Ուկրաինա)՝ աղիքային հելմինտոզներ, հեպատիտ А, սալմոնելոզ: Հազվադեպ՝ խոլերա, տիզային էնցեֆալիտ, կարմրուկ:

Հարավային Եվրոպա (Բուլղարիայից մինչեւ Պորտուգալիա)՝ դիզենտերիա, դիարեա, կարմրուկ, որովայնային տիֆ, սալմոնելոզ, բրուցելոզ, խոլերա, հեպատիտ А, լվերի եւ տիզերի միջոցով փոխանցվող տիֆ, լեյշմանիոզ:



© NEWS.am Medicine