Ինչպե՞ս ստաֆիլոկոկով չվարակվել լողափում. պարզաբանում է բժիշկը

20:45   17 օգոստոսի, 2018

Լողափային սեզոնին տաք ավազի վրա բոբիկ քայլելը շատերի գլխավոր հաճույքներից մեկն է: Հանգստացողները դրա մեջ ոչ մի վտանգավոր բան չեն տեսնում, սակայն, ինչպես մասնագետներն են պնդում, հողաթափերը ամառային հանգստի ժամանակ անփոխարինելի բաղկացուցիչ են, որ կարող են պահպանել վտանգավոր բակտերիաներից եւ սնկերից:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց մաշկավեներոլոգ Սահակ Հակոբյանը, քերծվածքների եւ թափանցող վերքերի դեպքում ավելի լավ է հրաժարվել լողափում բոբիկ քայլելու ցանկությունից: Հակառակ դեպքում հնարավոր է վարակվել ստաֆիլոկոկով, ինչպես նաեւ այնպիսի մաշկային հիվանդության զարգացման հետ բախվել, ինչպիսին պիոդերմիտն է՝ թարախային մաշկաբորբը:

Փորձագետը կոչ է անում լողավազանում եւ հանրային բաղնիքում ուշադրություն դարձնել անվտանգության միջոցառումներին: Սնկերով չվարակվելու համար պարտադիր պետք է հողաթափեր հագնել: Հակառակ դեպքում հաճելի հանգիստը կարող է վերափոխվել բժշկի մոտ խորհրդատվության:



© NEWS.am Medicine