Երեւանում բժիշկները փրկել են վրաերթի ենթարկված հղիի կյանքը, հղիությունը՝ պահպանել

15:28   17 օգոստոսի, 2018

Օրեր առաջ «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել 26-ամյա կին, ում փողոցն անցնելիս հարվածել էր ավոտոմեքենան: Կինը 12 շաբաթական հղի էր։ Նրա մոտ բժիշկներն ախտորոշել էին փայծախի պատռվածք, սկսված էր ներքին արյունահոսություն:

Սովորաբար նման վնասվածքների ժամանակ կատարվում է բաց վիրահատություն, սակայն Ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արա Վարդանյանը Հայաստանում առաջին անգամ կատարել է միջամտություն, որով հնարավոր է եղել լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծախը, կանգնեցնել արյունահոսությունը՝ առանց հղիությանը վնասելու:

Ինչպես NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին «Էրեբունի» ԲԿ–ում, պացիենտն արդեն դուրս է գրվել, հղիությունն ընթանում է առանց խնդիրների:

https://www.erebunimed.com/arm/news.more/326

 

 

 

 



© NEWS.am Medicine