Ամերիկացիների 6 տոկոսը գոյություն չունեցող տհաճ հոտեր է զգում

13:40   20 օգոստոսի, 2018

Ամերիկացիների 6 տոկոսը գոյություն չունեցող տհաճ հոտեր է զգում: Ինչպես հայտնում են օտարերկրյա լրատվամիջոցները՝ հազվադեպ խանգարման պատճառով նրանց մշտապես թվում է, թե իրենցից վատ հոտ է գալիս, թեպետ նրանց կողքին գտնվող մարդիկ նման բան չեն զգում:

Ըստ ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի՝ այս երեւակայական հոտերի ազդեցության հետեւանքով մարդը կարող է ախորժակի հետ կապված խնդիրներ ունենալ, հոգեբանական եւ ֆիզիոլոգիական անհարմարություն զգալ: Արդյունքում, այսպիսի իրավիճակը բացասաբար է ազդում մարդու ինքնագնահատականի վրա:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն դեպքում, եթե մարդը տառապում է երեւակայական հոտից, նրա հոտառությունը կարող է սրվել 40 տարեկանից հետո: Դա կարելի է բացատրել բջիջների շեղմամբ քտածակերում կամ ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են արտաքին աշխարհից զգայական տեղեկատվության մեկնաբանման համար: Չի բացառվում, որ կապ գոյություն ունի հոտի նկատմամբ զգայուն բջիջների հիպերտտիվության հետ:

Մինչդեռ, այսպիսի խանգարումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, քանի որ, սովորելով շարունակվող տհաճ հոտին, մարդը կարող է չտարբերել այն հոտերը, որոնք վտանգի ազդանշան են հանդիսանում, օրինակ` ծխի կամ գազի:



© NEWS.am Medicine