Պաշտպանություն է պետք նաեւ ՄՊՎ-ի այլ շտամներից. հետազոտություն

11:56   21 օգոստոսի, 2018

Երբ Մեծ Բրիտանիայում սկսեցին մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստել ոչ միայն աղջիկների, այեւ տղաների, երկրում այս վիրուսի տարածվածությունը սկսեց զգալիորեն նվազել: Այս մասին նշվում է University of Sheffield-ից գիտնականների նոր  հետազոտության մեջ:

Այնուամենայնիվ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պաշտպանություն է պահանջվում ոչ միայն քաղցկեղի բարձր վտանգի հետ կապված 16 եւ 18 շտամներից, այլեւ այսօր առկա պատվաստանյութերի մեջ չմտնող այլ շտամներից: Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, որոնց օրգանիզմում հայտնաբերվել են այս երկու շտամները, բավական հաճախ գտել են նաեւ այլ  շտամներ:

Ընդհանուր առմամբ հետազոտության մասնակիցների 2.2 տոկոսը վարակված է եղել ՄՊՎ-ի շտամներից մեկով, որոնք կապված են օրալ վարակների հետ եւ միայն 0.7 տոկոսի մոտ եղել են 16 կամ 18 շտամները. մնացած բոլորի մոտ այլ շտամներ են եղել:

Անցյալ ամիս Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ դեռահասային տարիքի տղաները բերանի եւ կոկորդի չարորակ նորագոյացությունների զարգացման վտանգի նվազեցման համար աղջիկների հետ միասին կպատվաստվեն:

Հետազոտողների կարծիքով՝ նոր պատվաստանյութերը, որոնք ավելի լայն պաշտպանություն են տալիս, պետք է նաեւ ավելի արդյունավետ լինեն:



© NEWS.am Medicine