«Էրեբունի» ԲԿ-ում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մասնագետների օգնությամբ պլանավորվում է զարգացնել էնդոսկոպիկ նյարդավիրաբուժությունը: Ինչպես NEWS.am Medicine-ին պատմել է նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Արթուր Խաչիկյանը, էնդոսկոպիկ եղանակով հնարավոր է մի շարք վիրահատություններ կատարել՝ թե ողնաշարի, եւ թե գլխուղեղի:
Մասնագետի խոսքով՝ էնդոսկոպիկ վիրահատությունները մի շարք առավելություններ ունեն բաց վիրահատությունների համեմատ, եւ ամենակարեւոր առավելություններից մեկն այն է, որ դրանցից հետո պացիենտը ավելի շուտ է վերականգնվում եւ տուն վերադառնում:
Մանրամասները՝ տեսանյութում: