Ինչու՞ չի կարելի ուտելիս ջուր խմել

22:03   22 օգոստոսի, 2018

Եթե ուտելիս ջուր խմել, դա արագ կբարձրացնի շաքարի մակարդակն արյան մեջ: Սա հատկապես վերաբերում է քաղցր եւ ճարպային մթերքներին, ինչպիսիք են դոնաթները: Այս մասին հայտնում են Suriname-ից (Հարավային Աֆրիկա) փորձագետները:

Նրանց կողմից անցկացված փորձարկման ընթացքում նրանք կամավորները դոնաթներ էին ուտում՝ ընթացքում խմելով կամ չխմելով ջուր: Ընդ որում, գնաատվում էր արյան մեջ շաքարի մակարդակն ուտելուց առաջ եւ հետո:

Պարզվել է, որ դոնաթներն ուտելիս ջուր խմած մարդիկ ուտելուց հետո արյան մեջ շաէարի ավելի բարձր մակարդակ ունեին (շաքարի մակարդակը գրեթե կրկնակի բարձրանում էր՝ մնացածի համեմատ): Պատճառը այն է, որ ջուրն օգնում է շաքարին ներծծվել: Հետեւաբար, ավելի լավ է խմել այն նախքան ուտելը կամ ուտելուց հետո, բայց ոչ՝ ընթացքում:

Հետաքրքիր է, որ այս հետեւությունները վերաբերում են ոչ միայն քաղցր կամ բարձր կալորիականությամբ, այլ ցանկացած տեսակի սննդին: Եթե ջուրը խմել ուտելուց 30 րոպե առաջ, ապա շաքարի մակարդակի բարձրացումը չնչին կլինի, թեեւ, իհարկե՝ ավելի բարձր, քան ջրից լիովին հրաժարման դեպքում: Սա հաստատում է նաեւ փորձարկումը:



© NEWS.am Medicine