Գիտնականները շաքարի օգտակար հատկություն են հայտնաբերել

10:45   27 օգոստոսի, 2018

Տրեհալոզի շաքարը (չվերականգնվող դիսախարիդների խմբի ածխաջուր) օգտակար է առողջության համար: Նման եզրահանգման են եկել Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի գիտնականները:

Ըստ MedicalXpress-ի՝ տրեհալոզը դրական է ազդում լյարդի վրա: Բացի այդ՝ այն բարձրացնում է ինսուլինի հանդեպ զգայնությունը, ինչի հետեւանքով նվազում է դիաբետի զարգացման վտանգը:

Կրծողների մասնակցությամբ փորձերը ցույց են տվել, որ խմելու ջրի մեջ տրեհալոզի հավելումն օրգանիզմում ALOXE3 գենի ակտիվացման է բերում: Բացի այդ՝ տրեհալոզն արգելափակում է գլյուկոզայի ներթափանցումը լյարդ, ինչը հանգեցնում է արյան միջից գլյուկոզայի կլանմանը, ինչպես նաեւ օրգանիզմում դրա կուտակման նվազմանը:

Գիտնականների կարծիքով՝ այդ պրոցեսն օրգանիզմին թույլ է տալիս ավելի լավ մշակել ինսուլինը:

Դիսախարիդը նաեւ արագացնում է կալորիաների այրման պրոցեսը՝ մեծացնելով մարմնի ջերմաստիճանը, նվազեցնելով լյարդում ճարպերի կուտակումն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Բացի այդ, ըստ հետազոտողների, տրեհալոզը խոչընդոտում է մարմնի ընդհանուր զանգվածի մեծացումը:



© NEWS.am Medicine