Ծովամթերքները կարող են վտանգավոր լինել՝ սնդիկի բարձր պարունակության պատճառով

10:45   28 օգոստոսի, 2018

Ծովամթերքները կարող են վտանգավոր լինել՝ սնդիկի բարձր պարունակության պատճառով: Այս մասին ասվում է ամերիկյան Բնապահպանական աշխատանքային խմբի (EWG) փորձագետների կողմից հրապարակված զեկույցի եզրակացության մեջ:

Ավելի վաղ ամերիկացի դիետոլոգներն առաջարկել էին շաբաթական մինչեւ 12 ունցիա ծովամթերք օգտագործել: Սակայն այժմ պարզվել է, որ որ սա կարող է վտանգավոր լինել առողջության համար, հատկապես՝ հղի կանանց համար:

Մասնագետները նշում են, որ սնդիկի բարձր կոնցենտրացիան կարող է խնդիրներ առաջացնել արյան շրջանառության համակարգում եւ նյարդային համակարգում: Ռիսկային խմբում են հղիներն ու կերակրող մայրերը, նորածիններն ու փոքր երեխաները, ինչպես նաեւ թույլ իմունային համակարգով անձինք: Վերոնշյալ անձանց բժիշկները խորհուրդ են տալիս կրճատել ծովամթերքի շաբաթական չափաբաժինները, ինչը կնվազեցնի տոքսիններից եւ վտանգավոր նյութերից թունավորման ռիսկերը:

Շաբաթական մեկ կամ երկու անգամ ծովամթերք օգտագործելու դեպքում օրգանիզմի համար ցածր ռիսկեր են պարունակում ծովախեցգետինները, կակղամորթերի, սաղմոնի, սարդինի, իշխանի օգտագործումը: Դրանք կարող են ապահովել օրգանիզմը նաեւ օմեգա-3-ի բավարար քանակությամբ:



© NEWS.am Medicine