Հում կարմիր միսը կարող է օգտակար լինել սրտի համար

12:15   30 օգոստոսի, 2018

Ջերմային վերամշակում չանցած միսը կարող է օգտակար լինել սրտի համար: Այս մասին հաղորդում է EurekAlert!-ը՝ վկայակոչելով Կանադայի Մաքմասթերի համալսարանի գիտնականների հետազոտությունը:

Նրանք ուսումնասիրել են, ընդհանուր առմամբ, 218 հազար մարդու մասնակցությամբ անցկացված 5 հետազոտության արդյունքները: Կախված սննդակարգից՝ կամավորներին բաժանել են 5 խմբի, ընդ որում՝ սննդակարգի որակը գնահատել են բալային համակարգով. առողջ սննդակարգը գնահատվել է 18 եւ ավելի միավոր, իսկ վնասակար սննդակարգը՝ 11 եւ պակաս միավոր:

Գիտնականները սննդի որակը համադրել են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հաճախականության հետ:

Պարզվել է, որ այնպիսի մթերքները, ինչպիսիք են բանջարեղենը, ընկուզեղենը, կաթն ու ձուկը, նպաստել են սրտի հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգի նվազմանը: Օգտակար մթերքների ցանկում ներառվել է նաեւ հում կարմիր միսը:



© NEWS.am Medicine