Հանրահայտ սննդային հավելումը կարող է «հարվածել» գեների աշխատանքին

19:43   30 օգոստոսի, 2018

Հանրահայտ սննդային հավելում նատրիումի բենզոատը կարող է բացասաբար ազդել գեների աշխատանքի վրա: Ինչպես հայտնում է Nature Communications ամսագիրը, նատրիումի բենզոատը կարող է թափանցել բջջի կորիզի մեջ եւ փոխել գիստոն-սպիտակուցների կառուցվածքը: Սա, իր հերթին, հղի է գեների աշխատանքի լուրջ խախտումներով:

Ամերիկացի գիտնականների հետազոտությունների համաձայն՝ նատրիումի բենզոատի նույնիսկ աննշան քանակը կարող է նկատելիորեն փոխել գիստոնների կառուցվածքը, ինչը պոտենցիալ վտանգավոր է: Մարդկանց գենոմը «փաթեթավորված» է հատուկ գիստոն-սպիտակուցներում, որոնք տեղում զսպում են պարուրված ԴՆԹ-ն եւ ազդում առանձին գեների «ընթերցվելիության» վրա:

Գիտնականներն ի սկզբանե փորձել են հասկանալ, թե նատրիումի բենզոատն ինչու է ծանր եւ անկանխատեսելի կողմնակի էֆեկտներ առաջացնում հիպերամոնեմիայի դեմ որպես դեղ օգտագործելիս: Ուսումնասիրելով հիվանդների բջիջները եւ գենոմը՝ գիտնականները պարզել են, որ նրանց քրոմոսոմների սպիտակուցային թաղանթը ծածկված էր տարօրինակ «պալարներով», որ նման չէին գիտությանը հայտնի գիստոններին:

Հետազոտողները հայտնաբերել են, որ նատրիումի բենզոատը «սերտաճել» է ֆերմենտների արտադրության ցիկլին՝ իրեն «ներկայացնելով» օրգանական թթվի այլ տեսակ: Գիտնականների ենթադրությամբ՝ գեների աշխատանքում համանման խախտումները կարող են առաջացնել երեխաների մոտ հիպերակտիվության համախտանիշ եւ այլ խնդիրներ, որոնք սովորաբար ասոցացվում են նատրիումի բենզոատի հետ:

Հավելենք, որ նատրիումի բենզոատը կիրառվում է մսամթերքի եւ ձկնամթերքի պահածոյացման համար, մարգարին, մայոնեզ, կետչուպ, մրգա-հատապտուղային արտադրանք, քաղցր գազավորված ըմպելիքներ պատրաստելու ժամանակ:



© NEWS.am Medicine