Գիտնականները ավելորդ քաշի դեմ պայքարի արտասովոր միջոց են գտել

19:30   31 օգոստոսի, 2018

Սնունդն ընդունելու ռեժիմում աննշան փոփոխությունները կարող են բավարար լինել, որպեսզի նվազի մարմնում ճարպային հյուսվածքի տոկոսը:

Ինչպես հայտնում է The Medical Express-ը, Սուրեյ համալսարանի մասնագետները 10 շաբաթ ուսումնասիրել են, թե ինչպես է սնունդն ընդունելու ժամանակի փոփոխության գործոնն ազդում սնվելու ռեժիմի վրա, ինչպես նաեւ  դիաբետի ու սրտի հիվանդության հետ կապված արյան մարկերների վրա:

Կամավորների առաջին խումբը սկսել է նախաճաշել սովորականից 90 րոպե ուշ, իսկ ճաշել 90 րոպե վաղ: Երկրորդ (հսկիչ) խումբը սնվելու իր ռեժիմը չի փոխել: Պարզվել է, որ առաջին խմբի փորձարկվողները միջինը ավելի քան 2 անգամ ավելի շատ ճարպային հյուսվածք են կորցրել, քան հսկիչ խմբում ընդգրկվածները: Ուշագրավ է, որ կամավորների համար այս կամ այն մթերքի գործածման ոչ մի սահմանափակում չի եղել:

Չնայած դրան, սնունդն ընդունելու ժամանակի փոփոխությունը 57 տոկոս դեպքերում բերել է սնունդի օգտագործվող ծավալների կրճատման՝ կապված ախորժակի անկման եւ ձեռքի հետ ուտելը (հատկապես երեկոյան ժամերին) պակասեցնելու հետ:

Սակայն, դրա հետ մեկտեղ, փորձի շատ մասնակիցներ գանգատվել են, որ չեն կարողանում հետեւել առաջարկված սնվելու ռեժիմին, քանի որ այն չի համապատասխանում իրենց կյանքի ռիթմին:



© NEWS.am Medicine