Կամու-կամու պտուղները նյութափոխանակությունն արագացնում են եւ նպաստում նիհարելուն

15:58   4 սեպտեմբերի, 2018

Կամու-կամու պտուղները կամ Myrciaria dubia-ն նիհարելուն նպաստում է նյութափոխանակության արագացման հաշվին:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, այս պտուղները շատ հանրաճանաչ են դարձել առողջ կենսակերպի հետեւորդների շրջանում: Կատարված հետազոտություններով հաստատվել է, որ Կամու-կամու պտուղները, որոնք աճում են Ամազոնի ցածրադիր արեւադարձային անտառներում, իսկապես առողջության վրա բարերար ազդեցություն ունեն:

Ճարպոտ եւ քաղցր սնունդից կազմված սննդակարգով սնվող մկները, որոնց սնունդի մեջ միաժամանակ Կամու-կամու է գործածվել, արդյունքում 50 տոկոսով ավելի քիչ են գիրացել, քան հսկիչ խմբի կրծողները: Հետազոտությունը տեւել է 8 շաբաթ: Լավալի համալսարանի աշխատակիցները նշում են, որ Կամու-կամուն արագացնում է նյութափոխանակությունը, երբ մարմինը հանգիստ վիճակում է:

Սակայն առողջության վրա նրա դրական ազդեցությունը սրանով չի սահմանափակվում. այն նաեւ նվազեցնում է դիաբետի եւ սրտի հիվանդությունների զարգացման վտանգը, պայքարում է բորբոքային պրոցեսների դեմ: Կամու-կամուով սնված կրծողներն արդյունքում շաքարի ավելի համարժեք ցուցանիշներ են ունեցել: Փոխվել է նաեւ աղիների միկրոֆլորան՝ աճել է A. Muciniphila բակտերիաների թիվը եւ նվազել Lactobacillus բակտերիաների քանակությունը: Արդյունքում փորձարկմանը մասնակցող մկների աղիներում բորբոքումների մակարդակն ավելի ցածր է եղել, քան հսկիչ խմբի նրանց ցեղակիցների մոտ:

Ուշագրավ է, որ Կամու-կամուի մեջ 60 անագամ ավելի շատ C վիտամին է պարունակվում, քան նարինջում:



© NEWS.am Medicine