7 առասպել՝ կոկոսի յուղի մասին

17:57   5 սեպտեմբերի, 2018

Մի քանին դիետոլոգներ կոկոսի յուղը վնասակար մթերք են հռչակել, եւ նրանց խոսքը տարածել են լրատվամիջոցները: Սակայն իրականում գործերն արդյոք այդքան վա՞տ են:

Մեկ թեյի գդալ կոկոսի յուղում պարունակվում են 117 կալորիա եւ 14 գրամ ճարպեր (դրանցից 12-ը՝ հագեցած), ինչը կազմում է ճարպերի օրական նորմայի գրեթե կեսը: Մյուս բուսական յուղերի համեմատությամբ՝ մի փոքր շատ է: Սակայն սա ամենեւին չի նշանակում, որ դրա հետեւանքով հնարավոր է ինչ-որ բանով հիվանդանալ: Կոկոսի յուղը շրջապատված է առասպելներով, եւ կարեւոր է իմանալ, թե տեղեկությունների որ մասն է ճշմարտացի:

  1. Փորի ճարպն այրում է

Ավաղ, ո՛չ: Մի քանի փոքրածավալ հետազոտություններ ցույց են տվել, որ առաջին մզմամբ յուղն օգնում է փոքրացնել գոտկատեղի շրջագիծը, սակայն գրեթե բոլոր մասնակիցները դիետայի են հետեւել, մինչեւ այն գործածել սկսելը: Ուստի չի կարելի եզրակացնել նիհարելու հետ կոկոսի յուղի փոխկապվածության մասին: Ըստ որում՝ կարեւոր է հասկանալ, որ բուսական յուղը, որն օգտագործվում է բանջարեղենի կամ մսի պատրաստման ժամանակ, օգնում է քաշը նվազեցնել օրգանիզմն օգտակար նյութերով հագեցնելու հաշվին:

  1. Նյութափոխանակությունն արագացնում է

Դարձյալ՝ ո՛չ: Նյութափոխանակությունն արագանում է, երբ ավելի շատ մկանային հյուսվածք կա, իսկ յուղը մկանների աճի հետ ոչ մի կապ չունի:

  1. Կոկոսի յուղով սուրճն օգնում է նիհարել

Ո՛չ, հակառակը՝ նման ըմպելիքը նպաստում է գիրանալուն, չնայած կետոգենային եւ պալեոսննդակարգերի հետեւորդները կարող են սրա հետ վիճել: Ավելի լավ է ընտրել կաթով սուրճը (մինչեւ 5 գ սպիտակուց, 120 կալորիա), քան խմել կոկոսի յուղով սուրճ (135−470 կալորիա, մինչեւ 47 գրամ հագեցած ճարպեր (օրական նորմայից կրկնակի ավելի) եւ սպիտակուցի բացարձակ բացակայություն):

  1. Կոկոսի հոտով է բուրում

Առաջին մզմամբ յուղը թեթեւակի բուրում է, ռաֆինացվածը՝ ոչ: Բացի այդ՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում պատրաստելու համար ավելի լավ է ուրիշ բուսական յուղ ընտրել:

  1. Հակաբակտերիալ է

Այս յուղում ճարպաթթուների մոտ կեսը ծագել է լաուրինաթթուներից, որին են վերագրվում հակամանրէային եւ հակասնկային արդյունքները: Սակայն, ավաղ, յուղի ոչ մի տրամաբանական քանակություն չի օգնի ներքին օրգանների բուժմանը:

  1. Օգտակար է սրտի համար

Ո՛չ, բայց եւ վնաս չի պատճառի, եթե այն ամբողջական շշերով չգործածեք: Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ կոկոսի յուղն օգնում է մեծացնել «լավ» խոլեստերինի քանակությունը, սակայն խորհուրդ տալու համար տվյալները դեռեւս անբավարար են: Դրանից բացի, այն չի նվազեցնում «վատի» մակարդակը՝ ի տարբերություն սոյայի ունդերի, սառը մզմամբ ձիթապտղի յուղի կամ կանճրակի յուղի:

  1. Խոլեստերին է պարունակում

Ոչ մի յուղ (եւ ընդհանրապես բուսական մթերքները) խոլեստերին չեն պարունակում: Սա հորմոն է, որը գոյություն ունի միայն կենդանի օրգանիզմներում:

Մի խոսքով, կոկոսի յուղը համեղ եւ բավականին օգտակար մթերք է, որը չի կարող համարվել կախարդական էլիքսիր կամ դեղ: Օրական 1-2 թեյի գդալ բուսական յուղը կօգնի պահպանել առողջությունը եւ քաշը, ինչով չարժի չափից ավելի գայթակղվել:



© NEWS.am Medicine