Յուղոտ պանիրը նվազեցնում է «վնասակար» խոլեստերինի ցուցանիշները. հետազոտություն

23:38   5 սեպտեմբերի, 2018

Յուղոտ պանիրն ամենեւին այնքան վտանգավոր չէ, որքան կարող է թվալ ոմանց. ոչ յուղազերծ պանրի պարբերական օգտագործումը նվազեցնում է արյան մեջ «վնասակար» խոլեստերինի մակարդակը: Այս մասին հայտնում են Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնականները:

Ինչպես ցույց է տվել նրանց հետազոտությունը, 6 շաբաթ ամեն օր 120 գրամ յուղոտ պանրի օգտագործումը թույլ է տվել զգալիորեն բարելավել խոսլեստերինային պրոֆիլը՝ ի տարբերություն յուղայնության փոքր պարունակությամբ պանրի օգտագործման: Այս հայտարարությունը հակասում է այն դրույթին, որ յուղոտ պանիրն իր բաղադրության  մեջ հագեցած ճարպերի մեծ պարունակության պատճառով բերում է անոթների խցանման:

Ուշագրավ է, որ յուղոտ պանիրը «վնասակար խոլեստերինի» մակարդակն ավելի շատ է նվազեցնում, քան այլ կաթնամթերքները, յուրահատուկ կառուցվածքի, ինչպես նաեւ կալցիումի եւ կազեինի առկայության շնորհիվ, որը տվյալ մթերքի հիմքն է կազմում:

Գիտնականների խոսքով՝ պանրի մեջ ճարպաթթվի յուրաքանչյուր կաթիլի շուրջ թաղանթ կա: Հավանաբար, սա ինչ-որ կերպ ներգործում է խոլեստերինի մակարդակի վրա: Ընդհանուր առմամբ յուղոտ կաթնամթերքի գործածումը 42 տոկոսով նվազեցնում է կաթվածի հետեւանքով մահացության հավանականությունը:



© NEWS.am Medicine