10:45 6 սեպտեմբերի, 2018Մեծ կանանց պարագայում քաշի կորուստ կարող է բացասաբար անդրադառնալ նրանց առողջության վրա: Այս մասին ասվում է Journal of the American Geriatrics Society-ում հրապարակված հոդվածում:
Քալիֆորնիայի Kaiser Permanente առողջության հետազոտության կենտրոնի մասնագետները երկու տասնամյակ շարունակ հետեւել են 1.323 կանանց, որոնց միջին տարիքը գիտափորձի 68 տարեկան է եղել: Հետազոտության ընթացքում հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ֆիզիկականակտիվությունը, մարմնի զանգվածի ինդեքսնու քաշը, ծխելու եւ ալկոհոլ օգտագործելու հանգամանքը:
Պարզվել է, որ այն կանանց շրջանում, որոնք ուսումնասիրության ընթացքում նիհարել են 9 եւ ավելի կիլոգրամ, կրկնակի մեծացել է ազդրի կոտրվածքի բախվելու հավանականությունը: Բացի այդ՝ նրանց մոտ նվազագույն ֆիզիկական ակտիվություն է գրանցվել, իսկ հաջորդող հինգ տարիներին մահանալու վտանգը 74%-ով ավելի է եղել՝ ի տարբերություն այն կանանց, ովքեր քաշ չեն կորցրել:
Այսպիսով, ըստ հետազոտության հեղինակների, 80 տարեկանից հետո քաշ կորցնելը կարող է հանգեցնել առողջության համար լուրջ հետեւանքների: