Սննդակարգում սունկ ներառելը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու իմունային համակարգի վրա

12:58   6 սեպտեմբերի, 2018

Սննդակարգում սունկ ներառելը բարենպաստ է ազդում մարդու իմունային համակարգի վրա:

Ամերիկացի մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելի բոլոր սնկերը մեծ քանակությամբ D վիտամին են պարունակում, որը կարեւոր դեր է կատարում կալցիումի եւ ֆոսֆորի որակյալ յուրացման հարցում: Գիտնականների խոսքով՝ սննդակարգում սունկ ներառելն օգնում է գրեթե ամբողջությամբ փոխարինել D վիտամինի ընդունումը: Բացի այդ՝ սունկը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու իմունային համակարգի վրա:

Հետազոտողները նշում են, որ սնկից պատրաստված ուտեստները նպաստում են կալցիումի յուրացմանը, ինչը դրական է ազդում ատամների եւ ոսկորների վրա: Գիտափորձի շրջանակում կամավորները կանոնավորապես սննդում օգտագործել են D վիտամին կամ սնկային փոշի, որը նախապես ենթարկվել է արեւային ուլտրամանուշակագույնի ազդեցության: Հետազոտության ավարտին բոլոր կամավորների արյան մեջ D վիտամինի մակարդակը գրեթե միանման է եղել:

Այսպիսով, սունկը միանգամայն կարող է փոխարինել թանկարժեք վիտամինային հավելումներին:



© NEWS.am Medicine