Գիտնականներն առաջարկել են կանանց մոտ սեռական խանգարումների բուժման նոր մեթոդ

23:50   6 սեպտեմբերի, 2018

Սեքսուալ դիսֆունկցիան առնչվում է կանանց մինչեւ 45 տոկոսին, հատկապես հաշվի առնելով տարիքի գործոնը: Ինչպես հայտնում է Medical Express-ը, դիսֆունկցիան կարող է արտահայտվել թույլ լիբիդոյով կամ օրգազմի հասնելու անհնարինությամբ:

Միչիգանի համալսարանի մասնագետներն առաջարկել են կանանց մոտ սեքսուալ դիսֆունկցիայի բուժման համար օգտագործել ամենշաբաթյա նյարդային խթանումը: Փորձերի ընթացքում էլեկտրոդները տեղադրվել են կոճի մեծ սրունքանյարդի կողքին:

Խթանումը փորձարկվել է մկների եւ կամավորների վրա: Նյարդային խթանման շնորհիվ  կրծողների մոտ արդեն 15-30 րոպե հետո գրանցվել է սեռական օրգաններին արյան հզոր հոսքի մատակարարում:

Կլինիկական փորձարկումներին մասնակցել է սեռական խանգարմամբ 9 կին: Նրանցից յուրաքանչյուրը խթանում է ստացել 12 ժամ: Արդյունքում նրանցից 8-ի մոտ գրանցվել է գրգռման ցուցանիշների բարելավում, հեշտոցի խոնավացում, նաեւ հասել են օրգազմի:

Ստացած արդյունքների հաստատման համար հետազոտողները ծրագրում են անցկացնել լայնածավալ հետազոտություններ:



© NEWS.am Medicine