Սնվելու միջակայքերի մեծացումը կյանքի տեւողությունը երկարացնո՞ւմ է

12:35   10 սեպտեմբերի, 2018

Սնվելու միջակայքերի մեծացումը լավացնում է օրգանիզմի ընդհանուր վիճակը եւ դրական ազդում կյանքի տեւողության վրա: Այսպիսի եզրահանգում են կատարել ԱՄՆ-ից մասնագետները 292 մկների վրա կատարած փորձից հետո, որը հակասում է հաստատված կարծիքին, որ անհրաժեշտ է հաճախակի ուտել, սակայն ոչ մեծ չափաբաժիններով:

Կրծողներից որոշները սնունդին շուրջօրյա հասանելիություն են ունեցել, իսկ մյուսներն օգտագործել են 30 տոկոսով քիչ կալորիա: Մնացյալ կենդանիները սնվել են օրական մեկ անգամ, սակայն այդ ընթացքում օգտագործել են գրեթե նույնքան կալորիա, որքան առաջին խմբի կրծողները:

ԱՄՆ Ծերացման հարցերով ազգային ինստիտուտից բժիշկ Ռաֆայել դե Կաբոն մեկնաբանել է գիտնականների հետազոտության արդյունքները՝ պարզաբանելով, որ «քաղցած մնալու միջակայքերը մեծացնելը բերել է արու մկների առողջության ընդհանուր ցուցանիշների բարելավման եւ կենսունակության»:

«Ընդ որում՝ դա տեղի է ունեցել առանց կալորիականության նվազեցման եւ անկախ սննդակարգի տեսակից: Հավանաբար քաղցած մնալը վերականգնել է կարեւոր մեխանիզմները, որոնք չէին հասցնում պահպանվել սնունդն անընդհատ ընդունելիս»,- նշել է հետազոտողը:

Գիտնականների կարծիքով՝ մկների նյութափոխանակությունը նման է մարդկայինին, ուստի մասնագետների եզրահանգումները կարող են արդիական լինել նաեւ մարդու համար:



© NEWS.am Medicine