Սելֆիի շնորհիվ կինն իրեն «կաթված» է ախտորոշել է եւ ժամանակին դիմել բժշկի

21:00   11 սեպտեմբերի, 2018

Սելֆին Միչիգան նահանգի 63-ամյա բնակչուհի Խուանիտա Բրանչին փրկել է ծանր հիվանդությունից:

Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, նայելով իր նոր սելֆիները՝ Խուանիտան նկատել է, որ իր դեմքն ու շուրթերը ծռված եւ իջած տեսք ունեն: Նա միանգամից կասկածել է, որ իր մոտ կաթվածի ախտանշաններ են, քանի որ երկու տարի առաջ միկրոկաթված էր տարել: Նկատելով, որ վատթարացում է դիտվում յուրաքանչյուր հաջորդ լուսանկարում՝ կինը որոշել է դիմել բժշկի օգնությանը:

Հիվանդանոցում բժիշկները հաստատել են, որ սելֆիի շնորհիվ կինը կարողացել է կաթվածը ժամանակին հայտնաբերել: Սա, իր հերթին, հնարավոր է դարձրել կարճ ժամանակում նշանակել եւ կիրառել արյան մակարդելիության դեմ բուժում: Հյուսվածքների ակտիվատոր պլազմոգենը կարելի է ներարկել կաթվածից հետո միայն մի քանի ժամվա ընթացքում, հակառակ դեպքում դա հղի է ուղեղի արյունազեղումով:

Այսպիսով, Խուանիտային սելֆին օգնել է խուսափել կաթվածից հետո առաջացած բարդությունից:



© NEWS.am Medicine