Ինչու են ոմանք մրսածությամբ ավելի հաճախ հիվանդանում, քան մյուսները. գիտնականները գտել են պատճառը

10:45   13 սեպտեմբերի, 2018

Գիտնականները գտել են բացատրությունը, թե ինչու են ոմանք մրսածությամբ ավելի հաճախ հիվանդանում, քան մյուսները:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Յելի համալսարանը պարզել է, որ հիվանդության հավանականությունը մեծ է հատկապես ծխողների շրջանում: Այդ դեպքում բացասական դերակատարում ունի այն, որ ծխի մեջ պարունակվող թոքսինների համակցված ազդեցությունը խախտում է քթի խոռոչի պաշտպանական համակարգը: Այսպիսով, այն փաստը, որ ռինովիրուս եք «բռնել», դեռ չի նշանակում ձեզ մոտ հիվանդության լիարժեք զարգացում:

Գիտնականները կամավորների խմբում հետազոտել են թոքերի եւ քթի խոռոչի բջիջները: Պարզվել է, որ բջիջներն ավելի լավ են հաղթահարում վիրուսային հարձակումը, քան ծխախոտի ծխի ազդեցությունը: Դրանից բացի, եթե բջիջները ենթարկվել են ծխախոտի ծխի ազդեցությանը, այնուհետեւ՝ ռինովիրուսի, ապա վիրուսի դեմ բջջային պաշտպանությունը թուլացել է:



© NEWS.am Medicine