Բրիտանացի ինժեներները խոստանում են հաշմասայլակները փոխարինել ռոբոտացված տաբատներով

14:45   13 սեպտեմբերի, 2018

Բրիտանացի ինժեներները խոստանում են հաշմասայլակները փոխարինել ռոբոտացված տաբատներով: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, այս գյուտը, օրինակ՝ կաթված տարած մարդկանց կօգնի կանգնել, նստել եւ անգամ քայլել: Մեծ Բրիտանիայի կառավարությունը ռոբոտացված տաբատների ստեղծման համար արդեն հատկացրել է 2 մլն ֆունտ:

Ինժեներների խոսքով՝ այս տեխնոլոգիան մեկընդմիշտ կազատի հաշմասայլակներից: Գիտնականները խոստանում են, որ կոմերցիոն տարբերակով համակարգը կներկայացվի առաջիկա 10 տարում: Ռոբոտացված տաբատները թուլացած մկաններին եւ հոդերին պետք է լրացուցիչ ուժ տան (ցուցանիշների 5-10 տոկոսով մեծացում) եւ դրա հետ մեկտեղ լինեն առավելագույն թեթեւ:

Մասնագետները հավաստիացնում են, որ ռոբոտացված տաբատները չեն նմանվի ծանրաշարժ էկզոկմախքի: Տեխնոլոգիան կօգնի կաթված տարած եւ մարմինը վատ կառավարող մարդկանց իրենց սոցիումից կտրված չզգալ:



© NEWS.am Medicine