«Միջդիսցիպլինար մոտեցում – քայլ դեպի ապագա»՝ II միջազգային մուլտիդիսցիպլինար կոնգրես

22:51   12 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 13-14-ը ք. Երեւանում («Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոն) տեղի է ունենալու Հայկական մուլտիդիսցիպլինար բժշկության ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Միջդիսցիպլինար մոտեցում – քայլ դեպի ապագա» թեմայով II միջազգային մուլտիդիսցիպլինար կոնգրես:

Կոնգրեսի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

«Միջդիսցիպլինար մոտեցում – քայլ դեպի ապագա» թեմայով II միջազգային մուլտիդիսցիպլինար կոնգրեսի «Ստոմատոլոգիա» սեկցիայի մասնակիցներին կշնորհվի 12 տեսական ՇՄԶ կրեդիտ, «Դիմածնոտային ռեաբիլիտացիա եւ ՔԿԱ» սեկցիայի մասնակիցներին` 7 տեսական ՇՄԶ կրեդիտ, «Ներզատաբանություն» սեկցիայի մասնակիցներին` 6 տեսական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային անձ` Աննա Հարությունյան, հեռ․` 094-789-878

 

 



© NEWS.am Medicine