Մենության զգացումը կարող է ինքնապաhպանման բնազդի ակտիվացմանը հանգեցնել

21:00   15 սեպտեմբերի, 2018

Մենության զգացումը կարող է ինքնապաhպանման բնազդի ժամանակավոր ակտիվացմանը հանգեցնել: Այս եզրահանգմանն են եկել Չիկագոյի համալսարանի գիտնականները, հաղորդում է «Սինխուա»-ն:

Փորձերի ընթացքում մոտ 600 կամավորներ պատմել են, թե ինչպես են նրանք նախընտրում կանգնել կամ նստել տարբեր մարդկանց կողքին, այդ թվում` ընկերների, հարազատների, ռոմանտիկ զուգընկերների եւ պատահական ծանոթների:

Պարզվել է, որ մենության զգացումը կրկնապատկել է այն հավանականությունը, որ մարդը կարող է մոտ շրջապատից հեռու նստել: Մինչդեռ անծանոթ կամ քիչ անծանոթ մարդկանց դեպքում այս միտումը չի նկատվել:

Գիտնականները կարծում են, որ մենության զգացումը կարող է հանգեցնել ինքնապահպանման բնազդի կարճատեւ ակտիվացմանը: Դրա արդյունքն է, որ մարդը ցանկանում է իրեն հեռու պահել ուրիշներից:
Որքան ավելի սուր է մարդը զգում մենությունը, այնքան ավելի ուժեղ է սոցիալական սպառնալիքներին, սոցիալական մերժմանը կամ միջանձնային ագրեսիային նրա արձագանքը:



© NEWS.am Medicine