Արտանետիչ գազի մուրն ազդում է մոր արգանդում երեխայի առողջության վրա

22:43   18 սեպտեմբերի, 2018

Այրտանետիչ գազի մուրն ու մրուրը կարող են օդի միջոցով ներթափանցել հղի կնոջ արգանդ։ Այս մասին է վկայում Լոնդոնի Queen Mary University-ի գիտնականների հետազոտությունը։

Հետազոտության ընթացքում իրականացվել է Լոնդոնից 5 հղի կնոջ դիտարկում, որոնք պլանավորված կեսարյան հատման անցկացման են պատրաստվել։ Նրանք չեն ծխել, եւ նրանց հղիությունն առանց բարդացումների է ընթացել։ Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է մեկական առողջ երեխա։

Փորձագետները որոշել են ուսումնասիրել ծննդկանի ընկերքը, իսկ, մասնավորապես, ընկերքային մակրոֆագերը։ Դրանք օրգանիզմի իմունային համակարգի մաս են կազմում, որոնք դիմակայում են վնասակար մասնիկներին, օրինակ՝ աղտոտված օդի մանրէներին եւ թույներին։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է ավելի քան 3500 ընկերքային մակրոֆագ։

Պարզվել է, որ 60 բջիջներ պարունակել են 72 ոչ մեծ սեւ գոտիներ։ Գիտնականների կարծիքով՝ խոսքն ածխածնային մասնիկների մասին է։ Ամեն ընկերքում այդպիսի սուբստանցիաների միջինը 5 քառ. միկրոմետր է եղել։ Այսպիսով, աղտոտված մասնիկներ շնչելը նպաստում է նրանց առաջ շարժվելուն թոքերից արյան շրջանառության համակարգ, իսկ այնտեղից՝ ընկերք։

Դեռեւս անհայտ է՝ կարող են այդ մասնիկները ներթափանցել նաեւ ապագա երեխայի օրգանիզմ, սակայն դրա հավանականությունը բացառված չէ։



© NEWS.am Medicine