Երիկամային քարեր՝ դինամիկ համակարգ. հետազոտություն

10:45   19 սեպտեմբերի, 2018

Երիկամային քարերն ամենեւին մեռած քարացուկ չեն. այս քարերը մշտապես քայքայվում եւ վերստին են ձեւավորվում, այսինքն՝ սա դինամիկ համակարգ է: Այս մասին նշված է University of Illinois-ի գիտնականների նոր հետազոտության մեջ:

Գիտնականների խոսքով՝ երիկամներում քարերը ձեւավորվում են շերտ առ շերտ կրածնային նստվածքներից, որոնք շատ նման են բնության մեջ հանդիպող հանքային նստվածքներին: Նույն կերպ են առաջանում մարջանի բուստերը: Դրանք կազմված են օրգանական նյութի եւ բյուրեղների հերթագայող բարակ շերտերից: Որոշ տեղերում «շերտավոր կարկանդակը» խզվում է դուրս ցցվող ներքին բյուրեղներով: Կալցիումի բյուրեղները զարգացման ամենավաղ փուլերում ձեւավորում են մեկ մեծ, անկանոն կառուցվածքով թանձրուկ: Օրգանական նյութի եւ մնացյալ բյուրեղների շերտերն աճում են այս շարքի վերեւում՝ ստեղծելով արտաքին թաղանթ:

Երկրաբանության մեջ ներքին շերտերը սովորաբար ավելի երիտասարդ են մակերեւույթին գտնվողներից: Երիկամային քարերի դեպքում ամեն ինչ այլ կերպ է՝ արտաքին շերտերը մշտապես լուծվում են եւ կրկին աճում: Իսկ եթե ներքին բյուրեղները նույնպես լուծվում են, ապա առաջացած խոռոչում անմիջապես սկսվում է նոր կրածնային նստվածքների ձեւավորումը:



© NEWS.am Medicine