Աղբատարի տակ ընկած տղամարդուն փրկել են մարզված ճնշամկանները (ֆոտո)

14:52   19 սեպտեմբերի, 2018

Բրիտանացին ողջ է մնացել աղբատար փիքափի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո: Տղամարդուն փրկել են մարզված ճնշամկանները, հայտնում է The Mirror-ը:

Պատահարը տեղի է ունեցել Նորֆոլք կոմսության Նորիջ քաղաքում: 21-ամյա Ջեք Մուրը ընկերուհու՝ Վիկի Քլարկի հետո այգում խոտածածկ գետնի վրա քնած էին, երբ նրանց վրայով անցել է Toyota Hilux 2-տոննայանոց փիքափը: Մուրն արթնացել է, երբ աղբատարի անիվներն իրենից կես մետր հեռավորության վրա էին, եւ անկարող էր որեւէ բան ձեռնարկել: «Առջեւի անիվը ճզմեց փորս, դա սարսափելի տեսարան էր: Կարծում եմ՝ ես ցավն անմիջապես չզգացի ադրենալինի ցայտքի շնորհիվ»,- պատմել է նա: Այնուհետեւ փիքափն անցել է նրա ընկերուհու վրայով եւ հետ շրջվել, բայց Մուրը հասցրել է մի փոքր հեռու սողալ, որ երկրորդ անգամ չհայտնվի անիվների տակ:

Բրիտանացին չէր կարողանում բղավել ճզմված թոքի պատճառով, այդուհանդերձ վթարը գրավել է այգու այցելուների ուշադրությունը, որոնք էլ հենց շտապ օգնություն են կանչել: Մինչ մեքենան ճանապարհին էր, նրանք սատարել են երիտասարդին եւ օգնել կենտրոնանալ շնչառության վրա, որ ցավից մի փոքր շեղվի:

Ջնջխվել էր նրա թոքը եւ ծանր վնասվել լյարդը: Քլարկը ստացել էր անրակի կոտրվածք, կրծքավանդակի ճաք եւ ողերի բազմաթիվ կոտրվածքներ: «Բժիշկներն ասացին, որ իմ բախտը շատ է բերել, որ այսպիսի մկաններ ունեմ, այլապես վնասվածքներն ավելի ծանր կլինեին, գուցե եւ ես ողջ չմնայի: Իսկ այն, որ ես մինչեւ վթարը առողջ կենսակերպ էի վարում, ինձ օգնեց ավելի արագ վերականգնվել»,- անկեղծացել է նա:

Այդուհանդերձ, Մուրը մինչեւ հիմա տառապաում է հետվնասվածքային համախտանիշով եւ զուգարան գնալ նորմալ չի կարողանում:

   

 



© NEWS.am Medicine