Ճաղատության դեմ պայքարում կօգնի սանդալի յուղը

18:45   20 սեպտեմբերի, 2018

Գիտնականները պարզել են, որ սինթետիկ սանդալի յուղը կարող է խթանել մազապարկերը՝ դրանով նպաստելով մազերի աճին:

Nature Communications-ը հաղորդում է, որ հետազոտության ընթացքում կամավորների գանգամաշկից նմուշներ են վերցվել, որոնք լաբորատոր պայմաններում մշակել են սանդալի յուղով:

Սինթետիկ սանդալային բուրավետ նյութն ավելի էժան է բնականից, ուստի այն ավելի հաճախ է կիրառվում կոսմետիկայում: Պարզվել է, որ սանդալը կարող է խթանել մազապարկերի բջիջների աճը, ընդ որում այն ոչ միայն դանդաղեցրել է դրանց մահը, այլեւ մազերի աճի ցիկլում երկարացրել է աճի փուլը:

Մինչ այդ գիտնականները պետք է դեռ ապացուցեն այս մեթոդի արդյունավետությունը, քանի որ մազերի աճի արագացումը նկատվել է 6 օրվա ընթացքում: Այսպիսով մասնագետները չեն շտապում դատել սանդալի յուղի երկարատեւ ազդեցության մասին:

Կլինիկական հետազոտությունների մասին առաջին տվյալները գիտնականները մտադիր են հրապարակել հաջորդ տարի:



© NEWS.am Medicine