Բակո Սահակյանը Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

11:41   22 սեպտեմբերի, 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի  վերականգնողական կենտրոն, շնորհավորել այնտեղ ապաքինվող զինծառայողներին տոնի կապակցությամբ, մաղթելով նրանց առողջություն, եւ ծանոթացել կենտրոնի պայմաններին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:



© NEWS.am Medicine