Թաիլանդում մոլեգնում է Դենգե տենդը

13:00   22 սեպտեմբերի, 2018

Թաիլանդում մոլեգնում է Դենգե տենդը: Սինհուա գործակալության տվյալներով՝ վերջին ամիսներին շուրջ 60 հազար մարդ է վարակվել, որոնցից 70-ը մահացել է:

Տենդը փոխանցվում է մոծակների խայթոցի միջոցով, որոնք ակտիվանում են անձրեւների սեզոնին. Թայլանդում այն տեւում է հունիսից մինչեւ սեպտեմբեր: Թայլանդ այցելողներին բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել այս միջատների կուտակման հնարավոր վայրերից:

Նշվում է, որ տենդով հիվանդանալու ամենաբարձր վտանգը հանգստավայրային Փհուկետ նահանգում է, որը մեծ ճանաչում ունի զբոսաշրջիկների շրջանում:



© NEWS.am Medicine