Ծխելը կապված է ցրված սկլերոզի զարգացման հետ

18:58   25 սեպտեմբերի, 2018

Ծխելը կապված է ցրված սկլերոզի զարգացման հետ: Բացի այդ, ծխողների մոտ այս հիվանդությունը արագ է զարգանում՝ արդյունքում հաշմանդամության հանգեցնելով: Այս եզրահանգմանն են եկել Сharity բարեգործական կազմակերպության մասնագետները: Փորձագետները նշում են, որ տվյալ ախտորոշմամբ բազմաթիվ հիվանդներ չգիտեն ցրված սկլերոզի եւ ծխելու միջեւ կապի մասին: Մինչդեռ մասնագետները համակարծիք են, որ ծխելուց հրաժարվելը կարող է 8 տարով հետաձգել երկրորդային զարգացող ցրված սկլերոզի առաջացումը:

Հիմնվելով անցկացված հետազոտությունների վրա՝ Сharity-ն նշում է, որ ծխելը կարող է արագացնել ցրված սկլերոզի ընթացքը, ինչն արդյունքում հաշմանդամության զարգացման կհանգեցնի:



© NEWS.am Medicine