Վերջնարդյունքի մոտիվացումն ու վիզուալացումը օգնում են նիհարել

21:15   25 սեպտեմբերի, 2018

Վերջնարդյունքի մոտիվացումն ու վիզուալացումը օգնում են նիհարել: Այսպիսի եզրակացության են հանգել Քվինսլենդի եւ Պլիմուտի համալսարանների ավստրիացի եւ բրիտանացի գտնականները:

Ինչպես հայտնում է EurekAlert!-ը, հետազոտությանը մասնակցել է մոտ 140 մարդ, որոնք 2 խմբի են բաժանել: Առաջին խմբում անցկացրել են մոտիվացնող զրույցներ, իսկ երկրորդում՝ վերջնարդյունքը վիզուալացրել են, այսինքն՝ օգնել են պատկերացնել, թե մարդն իրեն ինչպես կզգա ավելորդ քաշից ազատվելուց հետո:

Կես տարի հետո երկրորդ խմբում ընդգրկվածները միջինը 4 կգ-ով նիհարել են, մինչդեռ առաջին խմբում ընդգրկվածները՝ ընդամենը 1 կգ-ով: Հաջորդ 6 ամիսների ընթացքում երկրորդ խմբի փորձարկվողները նիհարել են եւս 6 կգ-ով, մինչդեռ առաջին խմբի կամավորները՝ գրեթե կես կիլոգրամով:

Գիտնականների կարծիքով՝ պատկերները ուժեղ էմոցիոնալ ազդեցություն են ունենում: Փորձարկման ժամանակ օգտագործվել են երեւակայական պատերններ (պատկեր-սխեմաներ) մարդկանց մեջ այն վստահության ամրապնդման համար, որ նրանք կարող են հասնել դրած նպատակին: Այս պատկերացումները օժանդակել են փորձարկվողների մոտիվացիային, երբ նրանք նիհարելու շրջանում խնդիրների են բախվել:



© NEWS.am Medicine